Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական ու քրդական ուժերն ԻՊ-ին վռնդել են Հասաքեից

Սիրիական ու քրդական ուժերն ԻՊ-ին վռնդել են Հասաքեից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը քրդական ուժերի հետ միասին «Իսլամական պետության» ահաբեկիչներին վռնդել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե քաղաքից՝ ահաբեկիչների հետ շուրջ մեկ ամիս տևած թեժ մարտերից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Հասաքեն համանուն նահանգի կենտրոնն է, որը կարևոր ռազմավական նշանակություն ունի և գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ գտնվող իրաքյան տարածքների հարևանությամբ: Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:

Բախումները շարունակվում են քաղաքի հարավային ծայրամասերում:

ԻՊ-ի ահաբեկիչները հունիսի 25-ին մեծ հարձակում էին իրականացրել քաղաքի հարավային շրջանների վրա, որոնք գտնվում էին կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ռազմական գործողություններին մասնակցել են քրդական պաշտպանական ուժերը, որոնք վերահսկում էին Հասաքեի հյուսիսը: Հարձակման ժամանակ բոլոր կողմերը տասնյակ կորուստներ են կրել:

Սիրիական հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]