Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Ժիզել» բալետը հինգ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում է

«Ժիզել» բալետը հինգ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժիզել» երկու գործողությամբ բալետային ներկայացումը մի քանի տարվա ընդմիջումից հետո Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում է: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 28-ին ներկայացվեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի հանրահայտ ստեղծագործությունը:

Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր Վիլեն Գալստյանը

Ժողովրդական արտիստը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ներկայացումը հինգ տարուց ավելի բեմ չի բարձրացել:

««Ժիզել»-ը մոտ 25 տարի եղել է մեր բեմում: Պատկերացրեք` ինչ զգեստներ, դեկորներ մնացել էին խղճուկ, մաշված վիճակում: Ցանկացա, որ «Ժիզելը» դուրս գա բեմ: Մի քիչ ինքնագործ բալետմեյստերն ասում են` իմ ձևով բեմադրեմ «Ժիզել»-ը: Ես ինձ թույլ չեմ տալիս ասել դա: Կլինի անազնիվ: Այս ներկայացումը ակադեմիական, դասական բալետ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վիլեն Գալստյանը` հավելելով, որ աշխատել է սրբորեն պահպանել «Ժիզել»-ը:

«Պարագաներից, դեկորներից սկսած մինչև զգեստներ` ամեն ինչ նոր է: Բոլորը երջանիկ աշխատել են ներկայացման վրա, առանց տարաձայնությունների, ընդհարումների»,- նկատեց Վիլեն Գալստյանը:

Ներկայացման մեջ ներգրաված են թատրոնի առաջատար արտիստներ Ժակլին Սարխոշյանը, Սյուզի Փիրումյանը, Ռուբեն Մուրադյանը, Սևակ Ավետիսյանը և այլք: Բալետային ներկայացման դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

«Ժիզել» բալետի հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչև հարսանիքը մահացած հարսնացուները` «վիլլիսները», կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են  պարել` ձգտելով նորից վերապրել իրենց երջանիկ օրերը: Այստեղ սերն անասելիորեն ուժեղ է մահից, հաղթում է մահվանը՝ հերթական անգամ փաստելով սիրո անմահությունը:

Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ և բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ստեղծագործությունների ցանկում է:

«Ժիզել» բալետով կեզրափակվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 82-րդ թատերաշրջանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]