1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի ոռոգման ցանցը տարեկան երկարում է մոտ 30կմ-ով

Երևանի ոռոգման ցանցը տարեկան երկարում է մոտ 30կմ-ով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տարի մայրաքաղաքի ոռոգման ցանցը երկարում է մոտ 30կմ-ով:Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը ,այս մասին հուլիսի 28-ին լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

«Երևանում առկա է 380 կմ ոռոգման ցանց, որը տարեցտարի զարգանում և վերանորոգվում է քաղաքային բյուջեից հատկացվող միջոցներով, կառուցվում են մինչև 20 կմ երկարությամբ նոր ոռոգման գծեր: Իսկ վարչական շրջանները սեփական բյուջեի շնորհիվ տարեկան կառուցում են 8-10 կմ նոր ոռոգման ցանցեր, որոնց զուգահեռ բարեկարգվում են հին ու մաշված ցանցերը», - նշեց Ավետ Մարտիրոսյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը հայտնեց, որ բոլոր տարածքներում, որտեղ իրականացվում է կանաչապատում, կատարվում է ոռոգման ցանցի անցկացում: Նա նաև նշեց, որ մայրաքաղաքում ոռոգվող տարածքների մակերեսը, այսօր այն գերազանցում է  950 հա-ն: 

«Մենք չենք կարող հայտարարել, որ կարող ենք վերացնել մայրաքաղաքի բնապահպանական հիմնախնդիրները՝ մենք չունենք այդ հնարավորությունները: Սակայն ջանում ենք մեղմել առկա խնդիրները՝ անվտանգ բնական կառավարմամբ և կանաչ տարածքների զարգացմամբ: Կանաչապատման հիմնական գաղտնիքը ոռոգման ցանցն է», - ասաց Ավետ Մարտիրոսյանը:

Մայրաքաղաքի բնապահպանության վարչության պետը հավելեց, թե գաղտնիք չէ, որ ոռոգման ջուրը ստանում են Սևանից և Հրազդան գետից: Այս տարի մայրաքաղաքի տարածքում կառուցվեցին չորս հորքային ոռոգման հորեր, ինչը բավարարում է ոռոգման 20%-ը: Այս աշխատանքները լինելու են շարունակական, և ուսումնասիրություններ են կատարվում, որպեսզի հաջորդ տարի հնարավոր լինի կառուցել ևս վեց խորքային հոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]