Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում քննարկվել է հայ-իրանական ծրագրերի իրականացման ընթացքը

Երևանում քննարկվել է հայ-իրանական ծրագրերի իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ՀՀ էԲՊ նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Հոմայունե Հաերիի ղեկավարությամբ, ՀՀ և ԻԻՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնկացությամբ մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված Համատեղ կոմիտեի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ամրագրված կետերի իրականացման ընթացքն ու առկա խնդիրները:

Նիստի ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները  ներկայացրել են տեղեկատվություն իրենց բնագավառներում իրականացված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, բնապահպանության, զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, միջմարզային համագործակցության և այլ  ոլորտներում:

Առանձնահատուկ կարևորվել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ-ին) անդամակցելուց հետո հայ-իրանական համագործակցության հետագա շարունակական զարգացումը, և  Հայաստանի միջոցով Իրանի հնարավոր համագործակցությունը ԵՏՄ-ի հետ՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների հաջողված փորձը:

Համատեղ կոմիտեի նիստի շրջանակներում ընթանում են  նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ՝ ըստ համապատասխան բնագավառների:

Քննարկումների ավարտից հետո կոմիտեի նիստի արդյունքները  կներկայացվեն   ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Երվանդ Զախարյանին:

Տեղեկացնենք, որ Համատեղ կոմիտեն ստեղծվել է 2014թ. դեկտեմբերի 15-16-ին, Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում՝ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով  ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու նպատակով:

Նախատեսվում է Համատեղ կոմիտեի նիստերն անցկացնել վեցամսյա պարբերականությամբ, երկու երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]