1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանն արգելել է Բելառուսի տարածքով լեհական հատապտուղների արտահանումը Ղազախստան

Ռուսաստանն արգելել է Բելառուսի տարածքով լեհական հատապտուղների արտահանումը 
Ղազախստան

ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ¸աշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության մասնագետներն արգելել են է Բելառուսի տարածքով մոտ 37 տոննա լեհական հատապտուղների արտահանումը Ղազախստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշվում է ծառայության տարածած հաղորդագրությունում:

36,3 տոննա ընդհանուր քաշով բալի և  1,04 տոննա քաշով հապալասի բեռը փորձել են անկցացնել Պսկովյան շրջանի մաքսակետով: Բեռը ետ է վերադարձվել Բելառուս, քանի որ Լեհաստանն այն երկրների ցանկում է, որոնց նկատմամբ Ռուսաստանն էմբարգո է սահմանել:

«Արգելքի համար պատճառ են ծառայել Ռուսաստանի կողմից սննդի էմբարգոյին ենթակա բուսական արտադրանքի հանդեպ ներդրված ժամանակավոր սահմանափակումները»,- նշել է ծառայությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]