Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Echosteo ասոցիացիայի բժիշկները ավարտեցին իրենց բարեգործական նախաձեռնությունը Գյումրիում

Echosteo ասոցիացիայի բժիշկները  ավարտեցին իրենց բարեգործական նախաձեռնությունը Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի  օստեոպատների Echosteo ասոցիացիայի բժիշկներն ավարտեցին իրենց բարեգործական ծրագիրը Գյումրիում: Քաղաքի «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի հրավերով հունիսի 8-ից հուլիսի 28-ը կենտրոնում անվճար բուժզննում, խորհրդատվություն ու օստեոպատիկ միջամտություն էին իրականացնում ֆրանսիացի մասնագետները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի  վերականգնողական թերապիայի բաժնի վարիչ, բժիշկ-ռեաբիլիտոլոգ Հասմիկ Պետրոսյանը, ֆրանսիացի մասնագետների խումբը մոտ երկու ամիս՝ շաբաթական երկու օր աշխատել է  կենտրոնում՝ տարբեր խմբերով: «Նրանց հիմնականում դիմել են ողնաշարի խնդիրներ ունեցող՝ օստրեոխոնդրոզներ, միջողային սկավառկների ճողվածքներ, խոշոր հոդերի, մկանային խնդիրներ ունեցող և ցավային սինդրոմով հիվանդները: Միայն միջողային ճողվածքներով հիվանդները   բավական մեծ թիվ են կազմել»,- նշեց մասնագետը:

Ի դեպ, այս ընթացքում ֆրանսիացի մասնագետների մոտ գրանցվել է  մոտ 800 այցելություն, նրանցից 300-ը՝ կրկնակի ընդունելությամբ: Ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի մասնագետը նման թիվը կապում են ծանր աշխատանքի, դժվար կենսակերպի և բժիշկին ուշ դիմելու հետ: «Եկած հիվանդների մեծամասնությունը ժամանակին բժիշկներին դիմելու և հետազոտվելու  հնարավորություն չէր ունեցել, և այնքան էին նրանց խնդիրները բարդացել, որ ստիպված էին եկել: Բավական արհեստավարժ թիմ էր, իրենց գործը լավ գիտեին և այս ընթացքում սովորեցինք որոշակի մարտավարական հնարքներ, որոնք կտան հիվանդի «ցավը հանելու» հնարավորություն»,- հավելեց Հասմիկ Պետրոսյանը:

Այն մասին, որ երիտասարդ բժիշկների աշխատանքը բավական արդյունավետ էր, խոսում էր վերջին օրվա հոսքը՝ այցելուններից շատերը եկել էին կրկին շնորհակալություն հայտնելու:

Օստեոպատիան կամ մանուալ թերապիան արագ և արդյունավետ վերականգնում է հենաշարժողական ապարատի գործունեությունը: Հայաստանում այս մեթոդը շատ տարածված չէ, և շատ կլինիակներում այն չի կիրառվում, մինչդեռ, արտասահմանյան շատ երկրներում բավական լայն տարածում ունի: «Սա բավական երիտասարդ ասոցիացիա է: Առաջին անգամ էինք Գյումրիում՝ կենտրոնի նախկին տնօրեն, բժիշկ  Ռաֆիկ Խաչատրյանի հրավերով: Ի տարբերություն Հայաստանի, Ֆրանսիայում այս մեթոդը բավական լայն տարածում ունի, և շատ կլինիկաներում կան հատուկ կաբինետներ: Հինգ տարի է անհրաժեշտ որպես օստրեոպատ վերապատրաստվելու համար, բայց արդյունքն արդարացված է, երբ տեսնում ես, որ օգնել ես մարդուն ու մեղմել նրա ցավը»- նշեց «Էկո» օստեոպատների ասոցիացիայի խորհրդի անդամ, խմբի համաղեկավար Ջուլիե Նիկոլան՝ իր և խմբի մյուս անդամների անունից շնորհակալություն հայտնելով գյումրեցի մասնագետներին՝ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս խումբը կայցելի Գյումրի: Ֆրանսիայի  օստեոպատների Echosteo ասոցիացիայի մասնագետների նպատակն է առաջիկայում Հայաստանում օստեոպատների դպրոց հիմնելը:

Ավելացնենք, որ կատարված աշխատանքի համար ասոցիացիայի խորհրդի անդամներ, խմբի համաղեկավարներ Սամուել Հաջակյանն և Ջուլիե Նիկոլան արժանացան Շիրակի մարզպետի շնորհակալագրերին:  

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]