Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը ելույթ կունենա էլզասյան գինիների փառատոնի շրջանակում

Շառլ Ազնավուրը ելույթ կունենա էլզասյան գինիների փառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Կոլմար քաղաքում անցկացվող էլզասյան գինիների հայտնի փառատոնի (Foire aux Vins d’Alsace) մշակութային ծրագրի շրջանականերում ելույթ կունենա նաև ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչի պաշտոնական` charlesaznavour.com կայքը, փառատոնի շրջանակում Ազնավուրի համերգը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Էլզասյան գինիների հայտնի փառատոնը Կոլմար քաղաքի սիրված տոնակատարություններից է, որին մասնակցում են գինու բազմաթիվ պատրաստողներ և հազարավոր այցելուներ: Միջոցառման ընթացքում անցկացվում են նաև տասնյակ համերգներ: colmar-expo.fr կայքը տեղեկացնում է, որ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 7-16-ը: Foire aux Vins d’Alsace 2015-ի տոնակատարությունների ժամանակ նախատեսված համերգային երեկոներից մեկին ելույթ կունենա նաև Դավիդ Գետան: 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]