Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում ահաբեկիչները հարձակվել են ժանդարմերիայի վրա

Թուրքիայում ահաբեկիչները հարձակվել են ժանդարմերիայի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) շրջանում անհայտ անձինք հարձակում են գործել թուրքական ժանդարմերիայի բաժանմունքի հրամանատարության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ահաբեկիչների և թուրք զինվորների միջև կրակահերթ է սկսվել, ինչից հետո զինված անձինք դեպքի վայրից կարողացել են փախչել: Կատարվածի հետևանքող մարդկային զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:

Ահաբեկիչներին հայտնաբերելու և չեզոքացնելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]