Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Միկա» ֆուտբոլային ակումբը չի անվանափոխվի

«Միկա» ֆուտբոլային ակումբը չի անվանափոխվի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը մասնակցող Երևանի «Միկա» ակումբը հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե ակումբը կվերանվանվի «Միկա-Կվազար»-ի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Միկա»-ի մամուլի խոսնակ Աշոտ Մարտիրոսյանն ասաց, որ երևանյան ակումբը պարզապես համագործակցում է ռուսական թիմի հետ:

«Միկա»-ն մնում է «Միկա»: Միայն թե «Կվազար»-ից ֆուտբոլիստներ են միացել մեր թիմին: Այդ ֆուտբոլիստներն այժմ մարզվում են «Միկա»-ի հետ: Վերանվանում չկա, բայց համագործակցություն կա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Միկա»-ի մամուլի խոսնակ Աշոտ Մարտիրոսյանը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Երևանի «Միկա» ֆուտբոլային ակումբը Հայաստանի բարձրագույն խմբում հանդես կգա այլ «Միկա-Կվազար» անունով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]