Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկ օրում 5,1 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն Է տեղի ունեցել Ինդոնեզիայում

Մեկ օրում 5,1 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն Է տեղի ունեցել Ինդոնեզիայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-ին ըստ Ռիխտերի սանդղակի 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի արեւելյան մասում, որը ցունամիի առաջացման չի հանգեցրել, ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունում:

Ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը գտնվել Է Հարավարեւելյան Սուլավեսիի նահանգի Հյուսիսային Կոնավեի շրջանից 78 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Երկրաշարժի օջախն ընկած Է Բանդա ծովում՝ ընդամենն ինն կիլոմետր խորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Հուլիսի 28-ին ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդել Է Ինդոնեզիայում 7 մագնիտուդով երկրաշարժի մասին, Էպիկենտրոնը գտնվել Է Նոր Գվինեա կղզու հյուսիսային ափի Ջայափուրա քաղաքից 247 կիլոմետր դեպի արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած Է 58,9 կիլւմետր խորության վրա:  

Նախնական տվյալներով՝ այս երկրաշարժը վնասել Է մի քանի տուն, անհայտ կորել Է տեղացի մի բնակչուհի, հաղորդել Է Detik.com ինտերնետ-պորտալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]