Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նեյմարը ցանկություն ունի մասնակցելու Ռիոյի Օլիմպիական խաղերին

Նեյմարը ցանկություն ունի մասնակցելու Ռիոյի Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարը ցանկություն ունի մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերին:

«Ես արդեն իմ որոշման մասին տեղյակ եմ պահել «Բարսելոնա»-ի ղեկավարությանը, որ ցանկություն ունեմ օգնել հավաքականիս Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում: Չեմ ուզում բաց թողնել ազգային թիմի ոչ մի հանդիպում: Մեծ ցանկություն ունեմ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալ և ուրախացնել հայրենակիցներիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նեյմարի խոսքերը մեջ է բերում Goal կայքը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդակների հավաքածուները համար: Ռիոյի Օլիմպիական  խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]