Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը կավելացնի իր աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը

Հայաստանը կավելացնի իր աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-31-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 27-ին Դավիթ Տոնոյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը Միացյալ ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահամեդ Մոհամմեդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումների և հայ սպաների՝ որպես ռազմական դիտորդ ու շտաբային սպաներ մասնակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել միջազգային անվտանգության ապահովման գործողություններում և ավելացնել իր աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

ՄԱԿ-ի պաշտոնյաները բարձր են գնահատել հայ խաղաղապահների ծառայությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում՝ նշելով, որ Հայաստանի նման գործընկերները անհրաժեշտ են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:    

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում կմասնակցի հայ-ամերիկյան հերթական պաշտպանական խորհրդակցություններին և երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, պետդեպարտամենտի և ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]