Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը պատրաստ Է վերսկսելու ուղիղ ավիահաղորդակցությունն ԱՄՆ-ի հետ

Իրանը պատրաստ Է վերսկսելու ուղիղ ավիահաղորդակցությունն ԱՄՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամադ Խադա Քարմին հուլիսի 28-ին հայտարարել Է, որ երկիրը միջազգային պատժամիջոցների վերացման լույսով պատրաստ Է վերսկսելու ուղիղ ավիահաղորդակցությունն ԱՄՆ-ի հետ:

«Իրանի ավիացիոն հավաքակազմը հանդերձված Է անդրատլանտյան ինքնաթիռներով, որոնք կարող են թռիչքներ իրականացնել ԱՄՆ առանց լրալցավորման համար կանգառի»,- մեջբերում Է Խադա Քարմիի խոսքն Իանի Press TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Նրա խոսքով՝ ուղիղ թռիչքների վերսկսման համար անհրաժեշտ Է ստանալ «դիվանագիտական թույլտվություններ» համանման մարմիններից՝ ճշտելով, թե երբ կտրվն այդ թույլտվությունները: «Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը ձեռամուխ կլինի» թռիչքների վերսկսման «գործընթացի մնացած անհրաժեշտ ընթացակարգերի կատարմանը»:  

Խադա Քարմին հավելել Է, որ պատժամիջոցների վերացման լույսով աշխարհի որոշ ավիաարտադրողներ տարբեր երկրներից արդեն Իրանին առաջարկել են համագործակցություն հաստատել:

«Այդ առաջարկությունները, որոնք ներառում են Իրանին վաճառել ինչպես ինքնաթիռներ, այնպես Էլ սարքավորումներ օդանավակայանների համար, ուղարկվել են համապատասխան մարմիններ եւ արդեն ուսումնասիրվում են»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am