Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարմիր բլուր հնավայրին կից այգու բարեկարգումը կավարտվի հոկտեմբերին

Կարմիր բլուր հնավայրին կից այգու բարեկարգումը կավարտվի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների և  այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձևավորման ծրագրի համատեքստում Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են Կարմիր բլուր հնավայրին հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաքաղաքային գարնանային ծառատունկի աշխատանքների ընթացքում մաքրվել և փորվել է այգու տարածքը, ավելացվել է անհրաժեշտ քանակությամբ բուսահող:

Ներկայում ընթացքի մեջ է և շուտով կավարտվի բարեկարգման աշխատանքների առաջին փուլը: Զուգահեռաբար նախանշվել են ապագա զբոսայգու ճեմուղիները, սիզամարգային հատվածները: Առաջիկա ամիսներին կձևավորվեն նաև հանգստի գոտիները, խաղահրապարակները, այգին կկահավորվի և  կներկայանա հարմարավետ ու գեղեցիկ տեսքով: Շուրջ 3000 քմ տարածքով այգին նախատեսվում է երևանցիներին հանձնել հոկտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]