Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միշել Պլատինին առաջիկա օրերին կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուի պաշտոնում

Միշել Պլատինին առաջիկա օրերին կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական միության նախագահ Միշել Պլատինին առաջիկա մի քանի օրերի ընթացքում պաշտոնապես կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական Lequipe-ը: Պլատինին կդառնա ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական հավակնորդը` հաշվի առնելով, որ ֆրանսիացին կստանա կոնֆեդերացիաների աջակցությունը:

Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Սակայն 4 օր անց ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի մասին խոսակցությունների համապատկերում նա հայտարարեց հրաժարականի մասին: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]