Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների և հրդեհավտանգ եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների և հրդեհավտանգ 
եղանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ողջ տարածքն առաջիկա օրերին` հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին,  կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկակոչելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Հանրապետության տարածքում հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի լեռնային և Սյունիքի նախահովտային շրջաններում հուլիսյան վերջին օրերին գիշերային ժամերին կդիտվի 13-19, ցերեկը` 28-33 աստիճան տաքություն: Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի հովիտներում, Արցախում գիշերային ժամերին կլինի 17-24, իսկ ցերեկը` 31-36 աստիճան: Արմավիրում, Արարատում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում գիշերը կդիտվի 22-25, ցերեկը` 37-39 աստիճան տաքություն: Երևանում գիշերը կլինի 24-27, ցերեկը` 33-39 աստիճան տաքություն: Աստիճանաբար ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ է: Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում հուլիսի 28-ի առավելագույն ջերմաստիճանը եղել է 40 աստիճան 1973 թվականին, նվազագույն ջերմաստիճանը` 11.8 աստիճան 1983 թվականին, օդի միջին օրական ջերմաստիճանը 26.8 աստիճան է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]