Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն տրամադրված չԷ ԱՄՆ-ի հետ վերսկսելու երկխոսությունը միջուկային ծրագրի շուրջը

ԿԺԴՀ-ն տրամադրված չԷ ԱՄՆ-ի հետ վերսկսելու երկխոսությունը միջուկային ծրագրի շուրջը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ԿԺԴՀ-ի դեսպան Չի Չե Ռյոնը հուլիսի 28-ին հայտարարել Է, որ Փենյանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ վերսկելու բանակցություններն իր միջուկային ծրագրի շուրջը:

Հյուսիսային Կորեայի դեսպանը նաեւ ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային կոչ Է արել չեղյալ հայտարարելու Կորեական թերակղզում ամենամյա համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված են մոտ ժամանակներս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան հուլիսի 31-ին Տոկիոյում կանցկացնեն Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջը վեցակողմ բանակցությոններում իրենց պատվիրակությունների ղեկավարների հանդիպում: Ինչպես հաղորդել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տոկիոյում կայանալիք հանդիպմանը ամենամերձավոր դաշնակիցների պատվիրակությունների ղեկավաները «կարծիքներ կփոխանակեն Հյուսիսային Կորեայի վերջին իրադրության վերաբերյալ» եւ կհավաստեն միմյանց հետ սերտ համագործակցությունը շարունակելու մտադրությունը:      

«Վեցյակի» բանակցությունները Պեկինում շարունակվել են 2003-ից մինչեւ 2009 թվականները՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ: Սակայն Փենյանի միջուկային մշակումների դադարեցման նպատակին նրանք չեն հասել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]