Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քեմերոնը մերժել Է Շոտլանդիայի անկախության շուրջը նոր հանրաքվեի անցկացման հնարավորությունը

Քեմերոնը մերժել Է Շոտլանդիայի անկախության շուրջը նոր հանրաքվեի անցկացման 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի անկախության շուրջը նոր հանրահարցում անցկացնելու անհրաժեշտություն գոյություն չունի, քանի որ անցյալ տարվա հանրաքվեի արդյունքները, որտեղ այդ գաղափարը մերժվեց, օրինական ուժ ունի: Այս մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ի պատասխան շոտլանդացի ազգայնականների նոր նախաձեռնության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Կարեւոր Է, որ հանրաքվեն օրինական ուժ ուներ եւ վերջնականապես սպառիչ պատասխան տվեց, ուստի ես եւս մեկն անցկացնելու կարիք չեմ տեսնում»,- մեջբերում Է The Guardian թերթը  Քեմերոնի խոսքը:

Անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու հակառակորդները հանրաքվեի ժամանակ թագավորության հյուսիսային նահանգի անկախության կողմնակիցներին հաղթեցին 55 տոկոսը 45 տոկոսի դիամաց հարաբերակցությամբ: Սակայն հուլիսի 26-ին Շոտլանդիայի նակին առաջին վարչապետ եւ ազգայնականների նախկին առաջնորդ Աքելս Սալմոնդն անխուսափելի Է համարել հանրաքվեի անցկացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]