Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրզրումում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված 3 քուրդ զինյալ սպանվել է

Էրզրումում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված 3 քուրդ զինյալ սպանվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էրզրում նահանգի Թեքման գավառում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Թուրք իրավապահ մարմիններն անմիջապես պատասխանել են քուրդ զինյալների կրակոցներին: PKK-ի մարտիկների դեմ իրականացված գործողությանը միացել են նաև ռազմական ուղղաթիռները: Կողմերի բախման հետևանքով 3 քուրդ զինյալ է զոհվել:

Թեքման և Քարայազը գավառներում հուլիսի 27-ի գիշերն իրականացվել է նաև հակաահաբեկչական գործողություն, որի ժամանակ 12 մարդ ձերբակալվել է ահաբեկչական խմբավորումներին հարելու կասկածանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am