1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մանկական Նոր ալիք»-ի պատվիրակ Մերի Քոչարյանը կարևորում է լավ ելույթ ունենալը

«Մանկական Նոր ալիք»-ի պատվիրակ Մերի Քոչարյանը կարևորում է լավ ելույթ ունենալը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Նոր ալիք» հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Մերի Քոչարյանը վստահ է՝ լավ ելույթ ունենալու դեպքում անպայման լավ հորիզոնական կզբաղեցնի: 12-ամյա երգչուհին այժմ պատրաստվում է մեկնել Ղրիմ՝ օգոստոսի 11-13-ը մասնակցելու մանկական երաժշտական տոնին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մերի Քոչարյանը նշեց, որ մրցույթների շատ է սիրում մասնակցել: «Առաջին մրցույթին մասնակցել եմ 3 տարեկանում՝ գեղեցկության մրցույթ էր: Մասնակցել եմ «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան փուլին, գրավել եմ երկրորդ հորիզոնականը: Այս տարի մասնակցեցի «Մանկական Նոր ալիք» մրցույթի մոսկովյան փուլին և մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացա: Շատ եմ սիրում «Նոր ալիք»-ը, այդ պատճառով որոշեցի մասնակցել, երբ մոսկովյան փուլին ժյուրիի անդամներն ասացին, որ ես եմ անցել, իհարկե, շատ ուրախացա»,-նշեց փոքրիկ երգչուհին:

Մերի Քոչարյանը համոզված է՝ իհարկե, հաղթանակը կարևոր է, բայց ավելի կարևոր է մասնակցությունն ու լավ ելույթը: Մերիին նախապատրաստական փուլում ոգևորում են նաև դասընկերները. փոքրիկ երգչուհին նշում է, որ դասընկերուհիներն ու ընկերուհիները հետաքրքրվում են, մտահոգվում իր համար:

Մերի Քոչարյանի երաժշտական պրոդյուսեր, երգիչ Գրիգոր Կյոկչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցութային օրերի համար նախապես երգեր են ընտրվել, որոնք չի բացառվում, որ տեղում փոխվեն:

«Մերիի համար  նոր երգ ենք պատրաստել, ես և Մարտին Միրզոյանը ստեղծագործության հեղինակներն ենք: Շատ դրական երգ է, կցանկանանք այն ներկայացնել, բայց անունը դեռ հստակ չէ: Որպես միջազգային հիթ՝ ցանկանում ենք, որ Մերին մրցույթի ընթացքում կատարի Jessie J-ի Mama Knows Best կամ Beyonce-ի Love On Top երգերը: Եթե այս երգերը կատարենք, անհնար է, որ Մերին լավ հորիզոնական չզբաղեցնի»,-նշեց Գրիգոր Կյոկչյանը՝ հավելելով, որ իրադարձությանը լավ են պատրաստվել:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

«Մանկական Նոր ալիք»-ի ամբողջ ընթացքին կհետևի Ռոզա Գրիգորյանը  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]