Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արաբական դաշինքը սխալմամբ ռմբակոծել է Եմենի կառավարական ուժերի դիրքերը

Արաբական դաշինքը սխալմամբ ռմբակոծել է Եմենի կառավարական ուժերի դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գլխավորած Արաբական դաշինքի օդանավերը հուլիսի 27-ին սխալմամբ հարվածներ են հասցրել Եմենի կառավարական ուժերի դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության արդյունքում 12 մարդ է զոհվել:

Հարվածներն ուղղվել են Լահջ նահանգի շրջաններին, որտեղ, ըստ դաշինքի տեղեկությունների, եղել են շիա ապստամբների՝ հոուսիների դիրքերը:

Տեղեկություններ կան, որ հոուսիները ռմբակոծում են Ադենի օդանավակայանը: Հոուսիները նաև ռմբակոծել են Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքը: Մի քանի շրջանների ռմբակոծության հետևանքով 7 վիրավորներ են արձնագրվել:

Դրան զուգահեռ շարունակվում է արաբական դաշինքի ռմբակոծությունը շիաների դիրքերի ուղղությամբ:

 Հուլիսի 27-ի կեսգիշերին ուժի մեջ է մտել զինադադարը, որը հայտարարել է արաբական դաշինքը. այն պետք է տևի 5 օր: Զինադադարը հայտարարվել է Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի հրամանով:

Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց Ննախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների՝ Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացրել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]