Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դամասկոսի մերձակայքում և բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել

Դամասկոսի մերձակայքում և բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի շրջաններում ու բնակելի թաղամասերում հուլիսի 27-ին հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ՝ «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորումը երեք հրասանդներ է նետել Զաբլատանի շրջանի բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զոհ և 13 վիրավորներ են գրանցվել: Մեկ այլ հրասանդ ընկել է Դամասկոսի «Շերատոն» հյուրանոցի շրջակայքում, որից մեկ մարդ վիրավորվել է: Եվս մեկ հրասանդ ընկել է քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում՝ պատճառելով նյութական վնասներ:

Տասից ավելի հրասանդներ ընկել են Դամասկոսի Հարասթա արվարձանում՝դառնալով 2 մարդու վիրավորվելու պատճառ: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մերձակայքում գտնվող խանութները, մեքենաները, տները, բնակիչների ունեցվածքը:

Հրթիռներ են ընկել Հալեպի Նիյալ շրջանում, ինչի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, նաև նյութական վնասներ են արձանագրվել: Հրթիռններն արձակել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը՝ Սեյիդ Ալի թաղամասից:

Առավոտյան պայթյուններ են որոտացել Հասաքեի նահանգում գտնվող Ղամիշլի քաղաքում: Մահապարտ-ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է Ալայա թաղամասում, ինչի պատճառով 5 մարդ է վիրավորվել: Ահաբեկիչները պայթուցիկ սարքավորում են գործի դրել քաղաքի կենտրոնական Կուրնիշ փողոցում՝ վիրավորելով 3 մարդու:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]