Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քրդական ուժերը Թուրքիայից պահանջել են դադարեցնել քրդական շրջանների ռմբակոծությունը

Քրդական ուժերը Թուրքիայից պահանջել են դադարեցնել քրդական շրջանների ռմբակոծությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն քրդական շրջանների ռմբակոծությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նման պահանջով հանդես է եկել Սիրիայում քրդական ազգային պաշտպանության ուժերի ղեկավարությունը: Փաստաթղթի մեջ նշվել է, որ թուրքական բանակը «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերը ռմբակոծելու փոխարեն մի քանի անգամ ռմբակոծել է Քոբանիի մերձակայքում քրդական և Սիրիայի ազատ բանակի դիրքերը:

Տեղեկություններ են հաղորդվել, որ Թուրքիան յոթ տանկերով ռմբակոծել է քրդական Զուր Մաղար գյուղը:

Իր հերթին Դամասկոսը մտահոգված է թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով: Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը հայտարարել է, որ Թուրքիան օգտագործում է ԻՊ-ի սպառնալիքի առիթը, որպեսզի հարձակվի սիրիական տարածքի վրա:

Ռազմական փորձագետները նույնպես մտավախություն ունեն, որ այդ կերպ թուրքական կողմը ցանկանում է իրականացնել Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված, անվտանգության գոտի ստեղծելու իր վաղեմի ծրագիրը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]