1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւանը կմասնակցի Համահայկական 6-րդ խաղերին

Սեւանը կմասնակցի Համահայկական 6-րդ խաղերին

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողությանը, որը կկայանա օգոստոսի 2-ին, կմասնակցի նաեւ Սևանի պատվիրակությունը` քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, 20 հոգանոց պատվիրակության կազմում են աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների սեւանցի չեմպիոնները, մարզիկներ, մարզիչներ, քաղաքապետարանի պատասխանատուներ:

Քաղաքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանի փոխանցմամբ` Սեւանը Համահայկական խաղերին մասնակցում է 3-րդ անգամ: «1-ին անգամ 2 թենիսիստները հանդես են եկել Գեղարքունիքի մարզը ներկայացնող հավաքականի կազմում` թենիսի զուգախաղում գրավելով 1-ին տեղը: 2-րդ անգամ մեր մասնակցությունը եղել է 5-րդ Համահայկական խաղերին` 45 հոգանոց պատվիրակությամբ: Մեր մարզիկներն իրենց ուժերը չափել են աղջիկների վոլեյբոլ, լող եւ ֆուտբոլ մարզաձեւերում: Իհարկե, մրցանակային տեղեր չգրավեցինք, սակայն փորձի եւ շփումների առումով բավականին արդյունավետ էր եւ ուսանելի էր այն»,- նշեց Անահիտ Հովհաննիսյանը:

Այս տարի Սեւանը ներկայացնող 9 մարզիկները կմրցեն 3 մարզաեւում` աղջիկների լողափնյա վոլեյբոլ աղջիկներ, սեղանի թենիս, շախմատ:

 Արդեն պատրաստ է նաև մասնակիցների և մարզիկների հանդերձանքը, որը նրանք կրելու են Համահայկական 6-րդ խաղերի բացմանը և մրցումների ընթացքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]