Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սեւան» ժողովրդական պարերի համույթը հայկական պարերը կներկայացնի Թբիլիսիում

«Սեւան» ժողովրդական պարերի համույթը հայկական պարերը կներկայացնի  
Թբիլիսիում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեւան քաղաքի «Սեւան» պարային համույթը  հուլիսի 28-ին կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է` մասնակցելու միջազգային մրցույթ-փառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը,  այս տարվա մայիսին «Հայ-Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ Գավառում անցկացված պարի մրցույթ-փառատոնում  Սեւանից հայտ էին ներկայացրել երկու պարային խմբեր` տասնամյակների կենսագրություն ունեցող ժողովրդական պարերի «Սևան» համույթը  (գեղ. ղեկավար եւ պարուսույց` Իշխան Խաչատրյան) եւ մի քանի տարվա գործունեություն ծավալող «Հայորդիներ» պարերի  համույթը  (պարուսույց` Հրաչյա Խաչատրյան): Երկու պարային խմբերն էլ լավագույնս հանդես եկան եւ իրավունք ստացան մասնակցելու Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող պարի միջազգային մրցույթ-փառատոնին:

«Սևանե ժողովրդական  պարերի համույթի գեղարվեստական ղեկավար  Իշխան Խաչատրյանի փոխանցմամբ` մրցույթ-փառատոնին Գեղարքունիքի մարզը ներկայացնելու է իր ղեկավարած համույթը, իսկ «Հայորդիներ» պարային համույթը մասնակցելու է համերգային ծրագրին:

«Համույթի կազմում են 18 տղաներ եւ աղջիկներ` 14-ից 31 տարեկան: Պատրաստել ենք 7 համար, որից մեկը` ազգային պարերի պոպուրին, մրցութային է, իսկ մյուս 6-ը` փառատոնային, որոնք ներկայացնելու ենք համերգային ծրագրում: Թբիլիսի կմեկնենք հուլիսի 28-ին, մրցույթ-փառատոնը  քառօրյա է: Վստահ եմ, որ այս անգամ էլ լավագույն ձեւով կներկայացնենք Սեւան քաղաքը, Գեղարքունիքի մարզը եւ մեր հանրապետությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց  Իշխան Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]