Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրի-Թբիլիսի թատերական համագործակցությունը շարունակվում է

Գյումրի-Թբիլիսի թատերական  համագործակցությունը շարունակվում է

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրի-Թբիլիսի թատերական  համագործակցությունը շարունակվում է: Հոբելյանական 150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա, մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ: Առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Ներկայացմանը  պատրաստվելու համար Գյումրիում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը: Սա ոչ միայն փորձարարական հաջողված  մոտեցում կարելի է համարել, այլ նաև Հայաստանից  դուրս գործող միակ պետական հայկական թատրոնի զարգացմանը նպաստող ծրագիր:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, 147-րդ թատերաշրջանը ևս աճեմյանցիներն ազդարարել էին համատեղ ներկայացումով, որն աննախադեպ էր՝ տոմսերն իրացվում էին ներկայացումներից մի քանի օր առաջ: Երկու թատրոնների միջև ձևավորված համագործակցությունն արդեն սպասելի  ու հանդիսատեսի կողմից ընդունված է բոլոր այն քաղաքներում, որտեղ այս թատրոնները համատեղ նախագծով  հանդես են եկել, ավելին,   «Այ քեզ խաթաբալա»-ն 2013-ին «Արտավազդ» մրցանակի արժանացավ՝ Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի եւ հայրենիքի միջեւ կապերի ամրապնդման համար: Նիկոլայ Ծատուրյանի բեմադրական հաջողությունն այս անգամ կփորձի կրկնել թատրոնի  գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ով վստահեցնում է, որ ներկայացումը շուրջ երկու ժամ լիաթոք ծիծաղ կպարգևի հանդիսատեսին: Ռեժիսորը վստահեցնում է, որ այս անգամ Սերգո Սաֆարյանը հանդիսատեսին կներկայանա բոլորովին այլ կերպարով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]