Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկել է Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց չանել

Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկել է Հանրապետության հրապարակի 
կենտրոնում 
նստացույց չանել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի կողմից նախատեսված նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածում չի կայացել: Ոստիկանությունը մի քանի տասնյակ ցուցարարներին թույլ չի տվել այդտեղ անցկացնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով անօրինական ակցիա,  քանի որ Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածում գտնվող մասը մշակութային տարածք է:

Նստացույցի կազմակերպիչներից Անդրիաս Ղուկասյանի հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ցուցարարների կողմից նախատեսված գործոությունները չեն բխում օրենքից: «Բացակայում են բոլոր տեսակի իրազեկումները, չկա լիազոր մարմնի կողմից «ի գիտություն» ընդունելու փաստը: Դուք խախտում եք «Հավաքների ազատության մասին» օրենքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Վալերի Օսիպյանը: Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իրենք իրացնում են ազատ հավաքներ իրականացնելու իրենց իրավունքը և «մինչև 100 մասնակից ունեցող ակցիաները կարող են իրականացվել առանց իրազեկման», որին ի պատասխան՝ Երևանի փոխոստիկանապետը շեշտեց. «Ովքեր չենթարկվեն ոստիկանների օրինական պահանջին, կենթարկվեն պատասխանատվության»:

Վալերի Օսպիյանը ցուցարարներին առաջարկեց Հանրապետության հրապարակի այլ մասում իրականացնել նստացույցը, քանի որ հրապարակի կենտրոնական հատվածում գտնվող մասը մշակութային տարածք է: Ոստիկանները նրանց այլ վայր ընտրելու ժամանակ են տվել: 

Ցուցարարները Հրապարակ մտնող փողոցների հետիոտային անցումներով անընդհատ անց ու դարձ էին անում՝ փորձելով խանգարել երթևեկությանը: Սակայն կարճ ժամանակահատվածում ոստիականներին հաջողվեց վերականգնել հասարակական կարգը:

Մի քանի տասնյակին հասնող ցուցարարները դեռևս Հանրապետության հրապարակի տարածքում են՝ Վազգեն Սարգսյան փողոցի սկզբնամասում:

 

Լուսանկարը`civilnet.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]