Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություն է մեկնում լավ արդյունքի ակնկալիքով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություն է մեկնում լավ 
արդյունքի ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Մարգարյանը լիահույս է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից առաջ: «Ամեն ինչ կարգին է մեզ մոտ, շատ լավ նախապատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Նախապես ոչինչ ասել չեմ կարող: Դեռ ժամանակ ունենք ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Եվրոպայի առաջնություն մեկնում ենք լավ արդյունքի ակնկալիքով: Պետք է կարողանանք վարկանիշ հավաքել` աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Մեծ հույսով ենք մեկնում, ամեն ինչ ցույց կտա ռինգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ծաղկաձորյան հավաքի ժամանակ նշեց Վլադիմիր Մարգարյանը:

Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Հայաստանը կներկայանա ամբողջ կազմով` 10 բռնցքամարտիկներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]