Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը ԼՂՀ պաշտպանության բանակում մի շարք նշանակումներ է կատարել

Բակո Սահակյանը ԼՂՀ պաշտպանության բանակում մի շարք նշանակումներ է կատարել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ` ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Մասիս Միքայելյանը ազատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր՝ գնդապետ Բորիս Դավիդովին ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Համաձայն մեկ այլ հրամանագրի՝ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]