Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության բացման հստակ ամսաթիվ դեռևս չկա

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության բացման հստակ ամսաթիվ դեռևս չկա

ԹԵՀՐԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության բացման հստակ ժամանակացույց դեռևս չկա, այդ ուղղությամբ բանակցությունները դեռևս շարունակվում են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին Sputnik գործակացության հետ զրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թահթ-Ռավաչին:

 Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել էր, որ Իրանում բրիտանական դեսպանությունն ամբողջովին կբացվի 2015 թ.-ի վերջին:

«Թեհրանում բրիտանական դեսպանության բացման ամսաթիվը հստակեցված չէ: Արևմտյան ԶԼՄ-ներում առկա լուրերն այն մասին, թե կա հստակ ամսաթիվ, իրականությանը չի համապատասխանում: Այժմ բանակցություններ են ընթանում դեսպանության բացման և Թեհրանի ու Լոնդոնի միջև դիվանագիտական համագործակցության վերականգնման ուղղությամբ»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը:

 2011 թվականին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը  ցուցարարաների կողմից ենթարկվել էր հարձակման: Ցուցարարներն իրենց բողոքն էին արտահայտում Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառման դեմ, ինչից հետո բրիտանական դեսպանությունը փակվեց: Դրան հաջորդեց Իրանի դիվանագիտական ներկայացուցչության փակումը Լոնդոնում: Մինչ այժմ Իրանում բրիտանական դիվանագիտական շահերը ներկայացացնում է Շվեդիայի դեսպանությունը:       

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]