Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատրիկ Ֆիորին և Պատրիկ Բրյուելը ներկայացրել են «Corsica» զուգերգի տեսահոլովակը

Պատրիկ  Ֆիորին և Պատրիկ Բրյուելը ներկայացրել են «Corsica» զուգերգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին (Շուշայան) ֆրանսիացի երգիչ և դերասան Պատրիկ Բրյուելի հետ երգ է ձայնագրել: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ «Corsica» զուգերգի տեսահոլովակը հուլիսի 27-ին հայտնվել է Youtube տեսահոսթինգում:

Ֆիորին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տարածել է ստեղծագործությունը՝ նշելով. «Ահա վերջապես «Corsica» երգի տեսահոլովակը Պատրիկ Բրյուելի հետ: Այն նկարահանվել է մի քանի շաբաթ առաջ»: Ավելի վաղ երգի աուդիոտարբերակը տարածում էր գտել համացացանցում:  

chartsinfrance.net կայքն ավելի վաղ «Corsica»-ն բնորոշել էր որպես ստեղծագործություն, որն ամառային հիթի «բույր» ունի: Պատրիկ Ֆիորին այս երգով հարգանքի տուրք է տալիս նաև իր կորսիկական արմատներին:

Երգիչ, երգահան Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969թ. Մարսելում, այնուհետև տեղափոխվել ապրելու Կորսիկա: Հայրը հայ է, մայրը` կորսիկուհի: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր կրկին հայրենի ծննդավայրին նվիրված «Mama Corsica» երգով գրավել է 4-րդ տեղը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: Համագործակցել է նշանավոր շատ երաժիշտների հետ: Հյուրախաղերով եղել է Հայաստանում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]