Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տրայան Հրիսթեան արդյունավետ է համարում Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը

Տրայան Հրիսթեան արդյունավետ է համարում Արդարադատության նախարարության հետ 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 27-ին ընդունել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Տրայան Հրիսթեային և նրա ղեկավարած թիմին արդյունավետ և փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքի համար և նշել, որ դեսպանը մշտապես բաց է եղել համագործակցության համար և միշտ ըմբռնումով է մոտեցել բոլոր աշխատանքներին: «Շատ հաջողություններ մենք արձանագրել ենք ձեր շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից ոլորտի զարգացմանը նպաստող յուրաքանչյուր նախաձեռնություն և ամեն ինչ անելու ենք դրանք կյանքի կոչելու համար»,- ասել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տեսակետները մեծամասամբ համընկնում են, որի արդյունքը արդյունավետ ու առողջ փոխգործակցությունն է:  

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը փոխշահավետ համագործակցության համար և ընդգծել, որ այն եղել է բացառիկ իր ծավալով և շատ արդյունավետ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ իրեն փոխարինող պաշտոնյայի հետ արդյունավետ համագործակցության բարի ավանդույթը կշարունակվի: Նա բարձր է գնահատել Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնությունները և կարևորել քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման և որոշումների կայացման ոլորտում:  «Այն, ինչ արվել և արվում է, պետք է ճիշտ ու բաց ներկայացնել հանրությանը, պետք է ապահովել արդյունավետ հաղորդակցություն, որը կբարձրացնի բարեփոխումների նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:  

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը նույնպես կարևորել է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերը և ընդգծել, որ այն նպաստում է ավելի որակյալ և հանրության պահանջմունքները բավարարող օրենքներ ու ծրագրեր ունենալուն: «Հայաստանում արդեն ձևավորվել է ավանդույթ. պետական մարմիններն իրենց գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորում են բոլոր ձեռնարկներում հասարակության ներգրավվածության ապահովմամբ»,- նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը: Արսեն Մկրտչյանը կրկին շնորհակալություն է հայտնել Տրայան Հրիսթեային և իր ղեկավարած կառույցին կատարած աշխատանքների համար՝ հույս հայտնելով, որ առկա դրական ավանդույթը շարունակություն կունենա, և ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]