1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չպետք է թույլ տալ Ադրբեջանին խեղաթյուրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Արտակ Զաքարյան

Չպետք է թույլ տալ Ադրբեջանին խեղաթյուրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման 
գործընթացը. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր սպառազինության բարձր մակարդակով փորձում է որոշակի շանտաժի միջոցով բանակցային գործընթացում միջավայր ձեւավորել, որպեսզի իր հետ հաշվի նստեն, ինչն, ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հնարավոր չէ, քանի որ բանակցություններն ունեն տրամաբանություն, կետեր եւ սկզբունքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հենց այդ հանգամանքով է պայմանավորում սահմանին իրավիճակի լարվածության մեծացումը: Միաժամանակ, Զաքարյանը հիշեցնում է հակամարտության կարգավորման սկզբունքներից ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որի իրացումն անբեկանելի իրավունք է: «Հակամարտության լուծումը տրվելու է հաշվի առնելով հենց այդ իրավունքը, եւ Ադրբեջանը իր ներքին լսարանի եւ միջազգային հարությանը շանտաժի ենթարկելու համար գնում է այդ ուղով, ինչը անթույլատրելի է երկու պայմանով: Նախ, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքն իրականություն չի դառնա, որովհետեւ հայկական զինված ուժերը հսկում են իրավիճակը սահմանի ողջ երկայնքով: Բացի այդ, բանակցային գործընթացը չի տրվում շանտաժի, քանի որ եռանախագահողները հստակ հասկանում են Ադրբեջանի լեզուն եւ լավ պատկերացնում են, թե ինչ է ցանկանում Ադրբեջանն ստանալ»,- շեշտեց Զաքարյանը` հավելելով, որ Ադրբեջանը կարող է իր ակնկալիքները ստանալ միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Միաժամանկ, պատգամավորը ընդգծեց, որ այս առնչությամբ աշխատանքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը:

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում, որ Ադրբեջանին շարունակ պահի ուշադրության կենտրոնում եւ թույլ չտա, որ Ադրբեջանը խեղաթյուրի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում, որ աջակցի Մինսկի խմբի ձեւաչափին եւ մոլորության մեջ չհայտնվի Ադրբեջանի կեղծ գործողություներից: Միջազգային հանրությունը, նրանք, ովքեր շահագրգիռ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, պետք է պարտադրեն Ադրբեջանին, որ այն պահպանի հրադադրի ռեժիմը, արկածախնդության չգնա եւ չսրի սահմանին իրավիճակը»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին հանգիստ չէ: Հատկապես խոշոր տրամաչափերի զենքերով Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմն ու մեծացնում լարվածությունը սահմանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]