Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանն այցելել է վրաց-ռուսական սահմանին գտնվող Դարիալի սահմանային անցակետ

Հովիկ Աբրահամյանն այցելել է վրաց-ռուսական սահմանին գտնվող Դարիալի սահմանային 
անցակետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ հուլիսի 27-ին այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների կառավարությունների ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մասնավորապես, հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, որքան ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերը զննելու ու համապատասխան ընթացակարգերն անցնելու համար: Վարչապետ Աբրահամյանը զրուցել է նաև անցակետով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ:

Շրջայցից հետո երկու երկրների վարչապետներն ամփոփել են այցի արդյունքները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն կգործի 05.30-24.00-ն: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ևս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացել էր (06.00-18.00-ի փոխարեն սահմանվել էր 06.00-21.00):

Կողմերը քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամրջի շինարարության հարցին: Կողմերը պայմանավորվել են արագ ժամկետներում սկսել կառուցման գործընթացը:

Երկու երկրների վարչապետների քննարկման օրակարգում են եղել նաև Վրաստանը Ռուաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցերը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա:  Վրացական կողմը տեղեկացրել է, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման, ինչպես նաև լուսավորման հետ կապված աշխատանքներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին վերադարձել է Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]