Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղցկեղ կարող Է առաջանալ բջիջներում սպիտակուցների «հավասարակշռախախտման» պատճառով. կենսաբաններ

Քաղցկեղ կարող Է առաջանալ բջիջներում սպիտակուցների «հավասարակշռախախտման»  պատճառով. կենսաբաններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղ կարող Է զարգանալ ոչ միայն ԴՆԹ-ի վնասման պատճառով, այլեւ բջիջի ներսում սպիտակուցային ազդանշանային շղթաների աշխատանքում շատ հազվագյուտ խափանումների զարգացման դեպքում, որոնք դրան ստիպում են «ընդվզելու» եւ սկսելու բաժանում, պարզել են մոլեկուլային կենսաբանները, որոնք հոդված են հրապարակել Oncogene հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Ինչպես ցույց տվեց մեր հետանզոտությունը, միայն ԴՆԹ-ի ստուգումը բավական չԷ մեզ քաղցկեղից վտանգազերծ պահելու համար»,- հայտարարել Է Ջոն Լեդբուրին Լիդսի համալսարանից (Մեծ Բրիտանիա):  

Լեդբուրին եւ նրա գործընկերները հայտնաբերել են կանանց մոտ ձվարանների քաղցկեղի զարգացման չափազանց անսովոր մեխանիզմ՝ փորձանոթում դիտարկելով քաղցկեղի տարբեր մանրԷախմբերի աճը: Ինչպես բացատրում են գիտնականները, քաղցկեղի այս ձեւի եւ ուռուցքների շատ այլ տեսակների գլխավոր տարբերիչ հատկանիշն այն Է, որ նման բջիջներում սովորաբար վնասված Է լինում FGFR2 գենը:   

Այդ գենի վնասումը հանգեցնում Է այն բանին, որ սպիտակուցների՝ դրանց կողմից կառավարվող շղթան՝ Akt անվամբ, անցնում Է մշտապես «միացված» վիճակի, ինչը բջջին ստիպում Է սկսելու բաժանումը եւ անցնելու քաղցկեղային ձեւի: Ինչպես պարզել են հոդվածի հեղինակները, ինչ-որ նման բան կարող Է տեղի ունենալ նաեւ առանց FGFR2-ի վնասման, երկու սպիտակուցների Plc-գամմա-1-ի եւ Grb2-ի սխալ հարաբերակցության հետեւանքով, որոնցից առաջինն ակտիվացնում Է Akt-ն, իսկ երկրորդը՝ ճնշում Է աշխատանքը:   

Եթե բջիջում Grb2-ի խտությունն ինչ-որ պատճառներով նվազում Է մինչեւ կրիտիկական նշագիծ, Plc-գամմա-1-ը միանում Է այն ռեցեպտորների հետ, որոնց աշխատանքի համար պատասխանատու Է FGFR2-ը, եւ դրանց ստիպում Է անցնելու աշխատանքի «քաղցկեղային» ռեժիմի: Նման քաղցկեղային բջիջներ հայտնաբերելով լիովին անվնաս համագենով՝ գիտնականները որոշել են ստուգել, թե կարելի Է արդյոք  արհեստականորեն ստեղծել դրանք օրգանիզմի ներսում՝ նվազեցնելով համապատասխան սպիտակուցի խտությունը:      

Մկների վրա գիտափորձերը ցույց են տվել, որ դա իրոք տեղի Է ունենում. ձվարանների բջիջներում  Grb2-ի բաժնի նվազեցումը հանգեցրել Է բազմաթիվ ուռուցքների եւ մետաստազների առաջացման: Գիտնականները փորձում են պարզել, թե այդ սպիտակուցները գործում են արդյոք քաղցկեղի երկու ձեւերի զարգաման գործում եւ այժմ աշխատում են սպիտակուցների նման «հավասարակշռախախտման» հայտնաբերման մեթոդների եւ դրա վերացման եղանակների ստեղծման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]