Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետությունից հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 47 854 տոննա պտուղ- բանջարեղեն

Հանրապետությունից հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 47 854 տոննա պտուղ-
բանջարեղեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից ընթացիկ տարում ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

Հուլիսի 27-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 տոննայի դիմաց, 1160 տոննա կանաչեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 728 տոննայի դիմաց: Արտահանվել է նաև 9054 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 1492 տոննայի դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]