Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Բելառուսի դեսպանին

Գալուստ Սահակյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում 
ավարտող Բելառուսի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին, ով խորհրդարան է այցելել դիվանագիտական առաքելության ավարտվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պարոն Սուխորենկոյի գործունեությունը՝ նշելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կրել են անմիջական բնույթ, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ջերմ հարաբերություններ: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ պետք է ամրապնդել երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը միջազգային հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել Ստեպան Սուխորենկոյին հետագա գործունեության ընթացքում եւ հույս հայտնել, որ նա մշտապես կմնա հայ ժողովրդի բարեկամը:

Ստեպան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին դիվանագիտական առաքելության ընթացքում իրեն մշտապես աջակցելու համար: Դեսպանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը խարսխված է բելառուս եւ հայ ժողովուրդների երկարամյա բարեկամության վրա: Ստեպան Սուխորենկոն կարեւորել է Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ Բելառուսի եւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր թափ կհաղորդի համագործակցությանը տարբեր բնագավառներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]