Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիայի մշակույթի նախարարն առաջարկել է Սիրիայում Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպել

Սիրիայի մշակույթի նախարարն առաջարկել է Սիրիայում Հայաստանի մշակույթի 
օրեր կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հուլիսի 26-ին հանդիպում է ունեցել Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային համագործակցությունը խթանելու հետ կապված մի շարք հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հաշվի առնելով Հայաստանի մշակութային մեծ ներուժը՝ նախարար Խալիլը կարևորել է հայ երաժիշտների՝ Դամասկոսի օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելու և կոնսերվատորիայում դասընթացներ վարելու հնարավորությունը:

Միաժամանակ, կողմերը կարևորել են մշակութային օրերի փոխանակումը երկու երկրների միջև, ինչի կապակցությամբ նախարարն առաջարկել է առաջիկայում Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպումը: Ապա քննարկվել է սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրական տապան-2015» միջազգային կոնֆերանսին Սիրիայի մասնակցության հարցը, ինչի կապակցությամբ դեսպան Փոլադյանը նախարարին է հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը:

Հանդիպման ավարտին նախարար Իսսամ Խալիլը դեսպան Փոլադյանի հետ կիսվել է հուլիսի 10-14-ը ՀՀ կատարած իր այցի մանրամասներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]