Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մահացել Է Ուիթնի Հյուսթոնի դուստրը

ԱՄՆ-ում մահացել Է Ուիթնի Հյուսթոնի դուստրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 22 տարեկան հասակում մահացել Է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ մի քանի ամիս կոմայում անցկացնելուց հետո, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը: 

Հունվարի 31-ին Բոբի Քրիստինային հիվանդանոց Էին տեղափոխել այն բանից հատո, երբ նրա ամուսին Նիկ Գորդոնը  նրան տանն անգիտակից վիճակում գտել Էր լողասենյակում: Բժիշկներն աղջկան մտցրել Էին արհեստական կոմայի մեջ գլխուղեղի այտուցման պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր Հյուսթոնի դուստրն ուշքի չի եկել, եւ նրան տեղափոխել են Ջորջիայի նահանգի Դուլութ քաղաքի բուժանկելանոց:        

Հայտնի Է, որ ոստիկանությունը հետաքննությունն Է վարել Գորդոնի նկատմամբ: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ հայտնի երգչուհու դստեր մարմնի վրա գտել են  վնասվածքի հետքեր, եւ քննիչները փորձել են պարզել դրանց հայտնվելու պատճառը: Նրա նկատմամբ այժմ վարվում Է արդյոք հետաննություն, հայտնի չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]