Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրել

 Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՐԵՍ: Թուրքիան Հյուսիսատլանտյան համաձայնագրի 4-րդ հոդվածի շրջանակում ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրել,: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, խորհուրդը կհավաքվի հուլիսի 28-ին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պարզաբանման մեջ նշվել է, որ խորհրդի նիստ հրավիրելը նպատակ ունի ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններին տեղեկացնել Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված վերջին հարձակումների և սպառնալիքների առնչությամբ ահաբեկչության դեմ պայքարում ձեռնարկված միջոցների և իրականացված գործողությունների մասին, ինչպես նաև քննարկել ստեղծված իրադրությունն անդամ երկրների հետ:

Հուլիսի 28-ին նախատեսված արտահերթ նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վերջինս բրիտանական BBC-ի հետ զրույցում տեղին է համարել Թուրքիայի պահանջը ՆԱՏՕ-ի նիստ հրավիրելու վերաբերյալ:

Հյուսիսատլանտյան համաձայնագրի 4-րդ կետը նախատեսում է քննարկումներ անցկացնել դաշինքի անդամ երկրների հետ, եթե անդամներից մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]