Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում կխաղա E խմբում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության 
որակավորման փուլում կխաղա E խմբում

ԵՐԵՎԱՆ,  25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում հանդես կգա E խմբում և կմրցի Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի հետ: 

Ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած վիճակահանությանը ներկա էին ֆուտբոլային աշխարհի ամենավառ ներկայացուցիչները` ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Մյուս խմբերը կազմել են. 

A. Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ։

B.  Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերներ, Լատվիա, Անդորրա։

C.  Գերմանիա, Չեխիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո։

D.  Ուելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան։

F.  Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա։

G. Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն։

H. Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս։  

I. Խորվաթիա, Իսլանդիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա։

 Եվրոպական շրջանից 9 խմբերի հաղթողները անմիջապես դուրս են գալիս եզրափակիչ փուլ, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած ութ ընտրանիները կպայքարեն մյուս 4 ուղեգրերի համար: Մունդիալ-2018-ի որակավորման փուլի խաղերը սկսվելու են 2016 թվականի սեպտեմբերին:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքներում, իսկ եզրափակիչը կկայանա մայրաքաղաք Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]