Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արամ Առաջինը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում ընդունել է Գագիկ Ծառուկյանին

Արամ Առաջինը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում ընդունել է Գագիկ Ծառուկյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աստվածածին Վանքի Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Վեհափառ Հայրապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը ներկա են գտնվել Լիբանանի եւ Բերիո թեմերի առաջնորդները, Ազգային կենտրոնական վարչության եւ Ազգային մարմինների ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը ողջունել է Ծառուկյանի այցը: Նորին Սրբությունը շեշտել է, որ Հայաստան-Սփյուռք կապը դիտարկում է մեկ համապարփակ ամբողջության մեջ` մասնակից դառնալով Հայաստանի հզորացման համահայկական առաքելությանը, որովհետև հավատում է, որ Հայաստանի հզորացումը Սփյուռքի հզորացումն է նաև:

Անդրադառնալով Ծառուկյանի կատարած բարեգործական գործունեությանը` եկեղեցաշինության եւ մարդասիրական ոլորտներում, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Գագիկ Ծառուկյանին` հայրենաշինությանը նրա բերած կարևոր ներդրման համար:

Հանդիպման ժամանակ Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն ընդհանուր գծերով ներկայացրել է վերջին հինգ տարիներին Սիրիայում տեղի ունեցած պատերազմի պատճառով սիրիահայության վիճակն ու կարիքները:

Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ հպարտ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում գտնվելու համար: Ծառուկյանը շեշտել է, որ մարդ արարածը իր կարողությունների չափով պետք է աջակցի իր ազգին: Նա 500 հազար դոլար է նվիրաբերել Կաթողիկոսությանը ընթացիկ ծրագրերն ու սիրիահայության կարիքները հոգալու համար: Նորին Սրբությունն էլ իր հերթին Բարձրբերդի Ավետարանի սահմանափակ թվով տպագրված օրինակներից մեկը նվիրել է Գագիկ Ծառուկյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]