Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը ծանոթացել է «Բագրատաշեն» սահմանային անցակետի արդիականացման աշխատանքներին

ՀՀ վարչապետը ծանոթացել է «Բագրատաշեն» սահմանային անցակետի 
արդիականացման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարելիք աշխատանքային այցից առաջ կանգ է առել «Բագրատաշեն» սահմանային անցակետում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել սահմանային անցման կետում` ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կլինի նվազագույն, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան նվազագույն ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ:

Վարչապետ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ դրա արդյունքում կունենանք միջազգային նորմերին համապատասխան անցակետ: «Ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի, և ՀՀ ֆինանսների նախարարի պնդմամբ, հաջորդ տարվա մարտին այս մաքսակետը կգործարկենք: Կարևորն այն է, որ քաղաքացիների, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծվեն սահմանի հատման  արդի պայմաններ, կվերանան կուտակումները»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Վարչապետին է ներկայացվել նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկումության» կամրջի  կառուցման ընթացքը: Նախատեսվում է այս տարվա ընթացքում հայտարարել շինաշխատանքների կազմակերպման մրցույթը: Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:

Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:

«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագրի համար կներդրվի 70 մլն դոլար: Այն ՀՀ կառավարությունն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի և միջազգային այլ կառուցների հետ համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]