Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրապետությունում հուլիսի 24-ի դրությամբ հնձվել է 40 հազար հա հացահատիկի ցանքատարածություն

Հանրապետությունում հուլիսի 24-ի դրությամբ հնձվել է 40 հազար հա հացահատիկի 
ցանքատարածություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքներ։ 2015 թվականին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են շուրջ 199,8 հազար հեկտար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 11 հազար հեկտարով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 24-ի դրությամբ` օպերատիվ տվյալներով, հանրապետությունում ընդհանուր առմամբ հնձվել են շուրջ 40 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ` ապահովելով շուրջ 133 հազար տոննա համախառն բերք։ 

Արարատի և Արմավիրի մարզերում հացահատիկի բերքահավաքի աշխատանքները գրեթե ավարտվել են, միջին բերքատվությունը ոռոգելի տարածքներում կազմել է 43-47ց/հա, առանձին դեպքերում` 50-60 ց/հա և ավելի։  Հանրապետության մյուս մարզերում հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]