Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան

Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Այնուհետեւ Բակո Սահակյանը մասնակցել է գյուղում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնումը հանդիսանում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը գյուղերում ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ունենալու ուղղությամբ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վահագն Խաչատրյանին նախաձեռնությունն իրականացնելու համար` հավելելով, որ նրա կողմից հարազատ գյուղին ցուցաբերվող մշտական աջակցությունը հայրենասիրության ընդօրինակելի դրսեւորում է:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]