Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՆԱՍԱ-ն հայտնաբերել է Երկրին ամենանման մոլորակը

ՆԱՍԱ-ն հայտնաբերել է Երկրին ամենանման մոլորակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կեպլեր» աստղադիտակի միջոցով ՆԱՍԱ-ի գիտնականները հայտնաբերել են Երկրին նման մոլորակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքէջը, մեր մոլորակից 1,6 անգամ մեծ մոլորակը պտտվում է Արևի նման աստղի շուրջ՝ կյանքի զարգացման համար բարենպաստ հեռավորության վրա: Հետևաբար գիտնականներն ակնկալում են, որ նորահայտ մոլորակի վրա պայմանները բարենպաստ կլինեն սպիտակուցային կյանքի համար:

Նորահայտ Kepler-452b էկզոմոլորակն աստղից գտնվում է այնպիսի հեռավորության վրա, որ դրա վրա ջուրը հնարավորություն ունի գտնվելու հեղուկ վիճակում, ինչը պարտադիր պայման է սպիտակուցային կյանքի զարգացման համար: Մոլորակն իր աստղի շուրջ մեկ ամբոջական պտույտը կատարում է 385 օրվա ընթացքում, ինչն ընդամենը 5%-ով է գերազանցում Երկիր մոլորակի ցուցանիշը:

«Նորահայտ Kepler-452b մոլորակին մենք կարող ենք դիտել որպես մեր Երկրի ավելի տարիքով և մեծ զարմիկ»,- նշել է ՆԱՍԱ-ի Kepler աստղադիտակի տվյալների մշակման աշխատանքային թիմի  ղեկավար  Ջոն Ջենկինսը, ով հայտնել է, որ մոլորակը 6 միլիարդ տարեկան է՝ ավելի մեծ, քան Երկիրը:

Երկիր մոլորակի պես պինդ մակերևույթ ունեցող մոլորակներ հայտնաբերվել են նախկինում ևս, սակայն կամ դրանց չափսերն էին խսիտ տարբեր, կամ դրա ուղեծիրը և աստղի ճառագայթումը:

Kepler-452b մոլորակի հայտնաբերման կարևորությունն այն է, որ այն բարձրացնում է հավանականությունը, որ այդ մոլորակի վրա կարող է կյանք ծագած լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]