Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովն առաջընթաց է համարում ՀԱԿ-ի կողմից սահմանադրական բարեփոխումների շուրջ հայտարարությում անելը

Շարմազանովն առաջընթաց է համարում ՀԱԿ-ի կողմից սահմանադրական 
բարեփոխումների շուրջ հայտարարությում անելը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից Սահմանադրության նախնական նախագծի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալն իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն առաջընթաց է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գնահատականը հնչեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Բնականաբար, ծանոթ եմ այդ քաղաքական ուժի գնահատականին: Քաղաքական բազմակարծություն է, չենք էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ կլինեն սահմանադրական բարեփոխումներին: Բնականաբար` չհամանձայնելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած թեզերի մեծամասնության հետ, պետք է նշեմ, որ ՀԱԿ-ն առաջընթաց է արձանագրել: Եթե նախկինում Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած քաղաքական կուսակցությունը կտրականապես մերժում էին սահմանադրական բարեփոխումների քննարկումը, ապա այսօրվա հայտարարությունը, նախագծից մեջբերումներ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը, խոսում է նրա մասին, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկումների մեջ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա վերահաստատեց այն գաղափարը, որ Հանրապետական կուսակցության համար ամեն գնով սահմանադրական բարեփոխումներ անցկացնելը գերնպատակ չէ: «Մեր կարծքին այն է, որ այս փուլում Հայաստանի Հանրապետության համար ավելի շահեկան կլինի, որ անցում կատարենք կառավարման խորհրդարանական մոդելին, որը հնարավորություն է տալիս ավելի անցնցում և արդյունավետ կառավարման, ինչու չէ նաև անցնցում իշխանափոխության համար: Կլինեն տարբեր կարծիքներ, որը ես բնական եմ համարում ժողովրդավարական երկրների համար»,-ավելացրեց Շարմազանովը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]