Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 900 հազար դոլարի առքուվաճառք

 «Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 900 հազար դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հուլիսի 23-ին կատարվել է 900 հազար դոլարի առքուվաճառք` միջին 478.25 դրամ փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 478.25 դրամ, իսկ պահանջարկը` 477.75 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 2 մլրդ 750 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 12.31 տոկոս, միջին տոկոսադրույքը` 12.1185 տոկոս:

Հունիսի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.04 դրամ, հունիսի 17-ին գործարք չի կատարվել, հունիսի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.67 դրամ, 19-ին՝ 473.25 դրամ: Հունիսի 20-21-ը գործարք չի կատարվել, հունիսի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.00 դրամ, 23-ին` 472.79 դրամ, 24-ին` 472.50 դրամ, 25-ին` 473.00 դրամ, 26-ին` 473.50 դրամ: Հունիսի 27-29-ը դոլարի առքուվաճառք չի կատարվել: Հունիսի 30-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.98 դրամ, հուլիսի 1-ին` 472.58 դրամ: Հուլիսի 2-7-ը գործարք չի կատարվել: Հուլիսի 8-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 476.00 դրամ, իսկ հուլիսի 9-ին և 10-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 14-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.00 դրամ, հուլիսի 15-ին` 479.50, 16-ին՝ 481.25 դրամ: Հուլիսի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.67 դրամ, հուլիսի 18-ին և 20-ին` 481.50 դրամ, հուլիսի 21-ին՝ 480.20 դրամ, հուլիսի 22-ին՝ 479.50 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]