Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Գառնիկ Իսագուլյանի մոտ հարցեր է առաջացրել

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Գառնիկ Իսագուլյանի մոտ հարցեր է 
առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մշակված նախագիծը նման տեսքով չի կարող գործել: Նրա դիտարկմամբ` նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանը միանշակ չի տրվում: «Այս նախագծով «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը», իսկ խորհրդարանը միակ ներկայացուցչական մարմինն է, և եթե Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է այն` միակ ներկայացուցչական մարմինը, ստացվում է, որ նա ներկայացնում է նաև ժողովրդին, ըստ էության` հանդիսանում է պետության գլուխը: Բայց հետո հանկարծ կարդում ենք, որ «Հանրապետության նախագահը պետության գլուխն է ու մարմնավորում է  ազգային միասնությունը»»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գառնիկ Իսագուլյանը` նշելով նաև, որ նախագահին տրվող լիազորությունները քչացել են ու նա դարձել է ձևական կերպար:

Նրա խոսքով` ներկայիս Սահմանադրությամբ երկու առաջնային մանդատ է առկա` Ազգային ժողովի ու Նախագահի մանդատները, որոնք, ըստ նրա, «հրաշալի ձևավորվում էր»: «Հիմա ժողովրդին զրկում են առաջնային մանդատի հնարավորությունից: Քանի որ պարզ չէ, թե Ազգային ժողովն իրենից ինչ է ներկայացնում, վարչապետն առանջային մանդատ չունի: Եթե մենք ուզում էինք շատ ավելի ժողովրդավար լինել, պետք է և օրենսդիր, և գործադիր, և դատական մարմինները ուղղակի ընտրվեին ժողովրդի կողմից»,-ավելացրեց Գառնիկ Իսագուլյանը:

Քաղաքական գործիչը նաև խնդիր է տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի սահմանման առումով: «Երկիրը զրկում են գերագույն գլխավոր հրամանատարից, ով է ընդհանրապես ներկայացնում երկիրը»,-ավելացրեց Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ ՀՀ Նախագահին խնդրանք ունի: «Իմ միակ խնդրանքն այն է, որ նա կանչի այն իրավաբաններին, ովքեր անկեղծորեն նախագահին կասեն, թե ինչ լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում այս նախագիծը, սա երկիրը տանելու է քաոսի, անարխիայի, որից մենք դուրս չեն կարող գալ»,-հայտնեց Գառնիկ Իսագուլյանը:

Քաղաքական գործիչը դժվարացավ այս նախագծի դրական կետերի մասին խոսել` նշելով, որ այդպիսի կետ չի տեսնում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]