Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված համերգի հասույթը կուղղվի 9-ամյա երեխայի բուժմանը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված համերգի հասույթը կուղղվի 9-ամյա 
երեխայի բուժմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հուլիսի 7-ին անցկացվեց բարեգործական համերգ: «Խոնարհում Կոմիտասին» խորագրով երեկոյին մասնակցեցին բազմաթիվ երաժիշտներ: «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության նախաձեռնած համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 9-ամյա Գոռ Հայրապետյանին` բուժման նպատակով: 

«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության ղեկավար կազմի անդամ Սոնա Սիմոնյանը տեղեկացրեց, որ 9-ամյա Գոռը բուժման կարիք ունի:

«Գոռի մոտ ախտորոշվել է աջ ազդոսկրի դիստալ հատվածի օստեոգեն սարկոմա: Գոռին անհրաժեշտ է բուժում Գերմանիայում, նա անցել է քիմիաթերապիայի կուրսեր Երևանում, սակայն վիճակը գնահատվում է ծանր: Պետք է տեղափոխվի Գերմանիա, որպեսզի այնտեղ լիարժեք բուժում ստանա: Հասնելու և նախնական բուժում ստանալու համար անհրաժեշտ է 10 հազար եվրո գումար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց նա:

Սոնա Սիմոնյանը ընդգծեց, որ իրենց կազմակերպած առաջիկա բոլոր միջոցառումների գումարները տրամադրվելու են երեխային: «Հուսանք, որ այլ անհատներ ևս կաջակցեն, և գումարն ավելի արագ կհավաքվի»,- հավելեց հասարակական կազմակերպության ղեկավար կազմի անդամը:

Համերգի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին մասնակցում էին Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերմենվոքս),  Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Վիկտորիա Ուլիխանյանը (դաշնամուր), Արամ Ասատրյանը (ջութակ), Ամալյա Բալոյանը (սոպրանո):

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հիմք է դրվել գեղեցիկ երաժշտական ավանդույթի: Թանգարան-ինստիտուտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]